The New York Times. «Intent to Destroy» ֆիլմը ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության հանցագործությունն անցյալում չէ
The New York Times պարբերականը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական ֆիլմի՝ «Intent to Destroy» կարճ ակնարկը։
«Ճանաչված փաստ ընդունելու փոխարեն այն սադրանքների համար թեմա է դարձել, քանի որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է արհամարհել, կամ ժխտել այդ օրերի իրադարձությունները։
Ռեժիսոր Ջո Բերլինգերը ֆիլմը նկարահանելիս օգտագործել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հին տեսանյութերը և հանցագործությունների վերաբերյալ պատմաբանների կարծիքները»,-նշված է հոդվածում։
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի կառավարությունը Ջո Բերլինգերի կինոստուդիայի վրա ճնշումներ է գործադրել։
«Հիմնականում, «Intent to Destroy» ֆիլմը կոչ է անում հիշել զոհերին, և հանուն նրանց, և հանուն մեզ։
Եթե դուք ցանկանում եք իմանալ Հարավսլավիայի, եթե դու ցանկանում եք իմանալ Ռուանդայի և այսօր տեղի ունեցող այլ զանգվածային վայրագությունների մասին, ապա դուք պետք է ուսումնասիրեք Հայոց ցեղասպանությունը»,-նշված է հոդվածում։
Փաստագրական ֆիլմի վերջում մի գիտնական նշել է. «Պատմությունն անցյալում չէ»»։