Ազգային ժողովի ջեռուցումը դեռ չի միացվել. ՀԺ
ՀՀ Ազգային ժողովի շենքում կենտրոնական ջեռուցումը դեռ չի միացվել։ Խորհրդարանում բավականին ցուրտ է։ Պատգամավորները աշխատասենյակից դուրս չեն գալիս։ Նրանք այլընտրանքային եղանակով լուծել են իրենց սենյակների ջեռուցման հարցը։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստն անցկացվել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում, քանի որ այն տաքացվում էր փոքր կալարիֆերներով։ «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչո՞ւ համապատասխան դահլիճում չի անցկացվում նիստը, նա պատասխանել է, որ հանձնաժողովի անդամ պատգամավորները հարգելի և անհարգելի պատճառներով բացակա են, սենյակում է նիստն անցկացվում։
ԱԺ կենտրոնացած ջեռուցման մեկնարկի օրը ճշտելու համար թերթը դիմել է կառույցի լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանին։ Նրա պատասխանը ստանալուն պես կհրապարակեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները