Արթուր Պետրոսյան. «Այսպիսի խաղերը շատ օգտակար են»
«Մեր համար ամենակարևորն այս խաղում փորձարկումներն էին, որ կարողանայինք նոր հրավիրված խաղացողներին տեսնել խաղադաշտում: Այդ առումով մեզ համար շատ կարևոր էր նրանց տեսնել միջազգային մակարդակի խաղում: Իմ կարծիքով՝ վատ չստացվեց»,- նախօրեին Հայաստան-Բելառուս հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ինչպե՞ս կգնահատեք խաղը։
-Ձեր ապագան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում որոշվա՞ծ է, թե՞ դեռ անորոշ վիճակ է։
-Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում:
-Խոսում էինք նոր ֆուտբոլիստներից, բայց այսօր ունեինք ընդամենը երկու նորեկ, մնացածները եղել էին հավաքականում: Արդյո՞ք դա նշանակում է, որ հայկական ֆուտբոլում չունենք հերթափոխ:
-Եթե նկատի ունեք 40-50 ֆուտբոլիստների ցուցակ՝ ապա ոչ, չունենք: Ռումյան Հովսեփյանը երեք տարի է՝ չէր հրավիրվել հավաքական: Առաջին անգամ 12 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի առաջնությունից: Մեր ներկայացրած հայտացուցակում նշված ֆուտբոլիստներին ենք հարմար գտել հրավիրել հավաքական, բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցրել ենք այդ ուղղությամբ աշխատանքները կամ չենք փնտրում: Ամեն ինչ անելու ենք, որ նոր խաղացողների գտնենք և հրավիրենք հավաքական:
-Ի՞նչ խնդիր է դրված ձեր առջև նոր մրցաշրջանում:
-Հավանաբար բոլորդ էլ գիտեք, որ մեր գլխավոր նպատակը Ազգերի Լիգայում լավ հանդես գալն է: 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին խմբային հանդիպումներ են տեղի ունենալու, և մեր առաջին խնդիրը այդ խմբից դուրս գալն է:
-Խնդրում եմ նշել այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում և կարող են կանչվել ազգային հավաքական:
-Այս պահին չեմ ուզում անուններ նշել, բայց կան երկու ֆուտբոլիստներ, որոնց խաղին ցանկանում եմ անձամբ հետևել, ու եթե հնարավորություն լինի, նաև խոսել նրանց հետ հավաքականում հանդես գալու մասին:
-Ինչպե՞ս կբնութագրեք երկու նորեկներին՝ Էրիկ Վարդանյանին և Հայկ Իշխանյանին: Նրանք արդարացրի՞ն սպասելիքները։
-Այս պահին արդարացրին, բայց մի խաղը ոչինչ չի նշանակում, և պետք է խաղից խաղ արդեն Հայաստանի առաջնությունում ավելացնել: Եթե մի խաղ լավ ես խաղում, բայց հետո հինգ անընդմեջ խաղ ձախողում ես, ուրեմն դա ոչ իրենց, ոչ մեզ ոչինչ չի տալու: Այս խաղից գոհ եմ, բայց ուզում եմ նրանք ավելացնեն, քանի որ մեծ պոտենցիալ ունեն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հիշեցնենք, որ նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականը 4։1 հաշվով հաղթել է Բելառուսի ընտրանուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում