ՌԴ-ում Հայաստանից ներմուծված վարակված լոլիկը ոչնչացնելու են
Ռոսսելխոզնադզորի Ռոստովի, Վոլգոգրադի. Աստրախանի տարածքային կառույցներում տեղեկություն է ստացվել, որ Հայաստանից 21 տոննա լոլիկ է ներկրվել:
«Ռոստով. ռու»-ի հաղորդմամբ, անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ լոլիկները վարակված են լոլիկի հարավամերիկյան ցեցով (Tuta absoluta):
Ըստ աղբյուրի, վարակված արտադրանքը ոչնչացնելու որոշում է կայացվել:
ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկություն չեն ստացել Ռոսսելխոզնադզորից կամ տարածքային կառույցից:
«Քանի որ տեղեկություն չունենք տնտեսվարողի կամ նման բեռի վերաբերալ, ՍԱՊԾ-ն գրություն է ուղարկել Ռոստովի գործընկեր կառույցին՝ տվյալներ ստանալու նպատակով»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանող այլ մատակարարների հետ
- ՌԴ կառավարությունը թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը Ռուսաստան
- Ռուսաստանցի սպառողը հայկական լոլիկն է նախընտրում. ՀԺ