Վանաձորի ավագանու վիճարկվող որոշումներն ուժը կորցրած ճանաչվեցին
ՀՀ սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ի նիստում մասնակիորեն բավարարեց ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց ՍԴ որոշումը:
Սահմանադրական դատարանը որոշեց՝ «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել Սահմանադրության պահանջներին հակասող, նույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ՍԴ որոշմամբ, համապատասխանում են Սահմանադրությանը: Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի՝ ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց 2018 թ. մարտի 31-ը, միաժամանակ Ազգային ժողովին հնարավորություն տրվեց «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին: ՍԴ որոշմամբ՝ Վանաձորի ավագանու 2017 թ. մարտի 31-ի վիճարկվող որոշումները կորցնում են իրենց իրավաբանական ուժը՝ սահմանված վերջնաժամկետի ավարտման պահից: ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա