Քաղաքապետարանի վերելակը փոխելու համար 78 մլն դրամ, ողջ քաղաքի վերելակների համար՝ 109 մլն դրամ
Երևանի քաղաքապետարանի շենքի վերելակը փոխելու համար մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեից նախատեսում են տրամադրել մոտ 78 մլն դրամ:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված բյուջեի նախագծից տեղեկանում ենք.
«Այլ մեքենաներ և սարքավորումների գծով նախատեսվել է 78,934.4 հազ. դրամ, որը նախատեսվել է Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքի վթարային վերելակը նորով փոխարինելու, ինչպես նաև շահագործման ժամկետը սպառած հովացման համակարգի (չիլերի) ձեռքբերման և տեղադրման համար»:
Ուշադրություն, հինգ հարկանի շենքում մտադիր են ոչ թե վերանորոգել վերելակը, այլ՝ նորով փոխարինել:
Մինչդեռ առավել բազամահարկ շենքերում վերելակներից շատերն ուղղակի անմխիթար վիճակում են: ԱԻՆ պաշտոնական կայքում էլ դրանց խափանման մասին տվյալներ հաճախ են հայտնվում, երբեմն ողբերգական հետևանքներից խուսափել չի լինում:
Ահա Երևանի ողջ տարածքում վերելակների հիմնանորոգում ծրագրով նախատեսվել է 108,770.1 հազ դրամ՝ բազմաբնակարան շենքերի վերելակների համար սարքավորումների ձեռք բերման և տեղադրման նպատակով։
Բյուջեի նախագծում ասվում է, որ մոտ 109 մլն դրամը 2017 թվականի հաստատված բյուջեից 5.2 մլն դրամով ավելի է:
Բյուջեի նախագծում զավեշտալի էլի դրույթներ կան, օրինակ 20 մլն դրամով երկու ավտոմեքենա են նախատեսում գնել վթարված, հին և մեծ ծառայողական ծախսեր պահանջող ավտոմեքենաների փոխարինման նպատակով:
214 մլն դրամից ավելի նախատեսում են ծախսել տրանսպորտային նյութերի համար, այն հաշվարկվել է վարչական շրջաններին սպասարկող ավտոմեքենաների թվաքանակով, ինչպես նաև որոշ կառուցվածքային ստորաբաժանումների առանձնահատկություններով պայմանավորված անձնական ավտոմեքենաների ծառայողական նպատակներով օգտագործման հանգամանքով:
Գրասենյակային նյութեր և հագուստի ձեռք բերման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 73 մլն դրամ: Նշվում է, որ դա մոտ 3 մլն դրամով քիչ է նախորդ տարվա համեմատ:
Քաղաքապետարանը 45 մլն դրամ է նախատեսում դրոշների տեղադրման համար, այն ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը, սպասարկումը և նախատեսվել է 2017 թվականի հաստատված ցուցանիշի չափով։
Բաներ կան, որ մտածում ես՝ ասելու չեն, որ անելու չեն:
Կենտրոն համայնքի նորակառույց շենքերից մեկում, հենց քաղաքապետարանի մոտ, 14-րդ հարկում սայլակով տեղափոխվող երեխա է ապրում, իսկ վերելակը տարվա մեջ մի շաբաթ է աշխատում:
Երբ երկար ու գրավոր բողոքից հետո վերելակը մասամբ սարքեցին, բնակչուհիներից մեկը ուրախ-ուրախ ծիրան էր տուն տանում՝ մի անգամ ուտելուց շատ:
Երբ չաշխատող վերելակը ետևում թողած ամուսինները տուն են բարձրանում ու ամուսինը շնչակտուր ասում է կնոջը՝ ասացի բան չառնենք, միայն հաց... չի հասկացվում՝ պատերազմ ու սով է, թե քաղաքապետարանը ուղղակի իր մոտ ինչ-որ տիեզերական վերելակ տեղադրելու համար «դիետայի» է մատնում քաղաքացիներին:
Հարգելի քաղաքացիներ
Բոլորս դեպի քաղաքապետարան՝ աշխատող վերելակ տեսնելու:
Հուսով ենք, որ բացում կանեն:
Հարակից հրապարակումներ`
- Երևանցիները դժգոհ են քաղաքային տրանսպորտից, վերելակներից և գործազրկությունից. քարոզարշավի հետքերով
- Տարոն Մարգարյան. Մենք այնքան վերելակի խնդիր չունենք, ինչքան սպասարկման
- Երևանը համակած հուսահատության գազելներից և մահվան վերելակներից ելք կա. Նիկոլ Փաշինյան
- Խափանված վերելակում երեխաներ են մնացել
- Կամո Արեյանը՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի և վերելակների խնդրի մասին
- Վերելակում մնացած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է
- Երևանում փրկարարները արգելափակված վերելակներից դուրս են բերել քաղաքացիներին
- Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն վերելակաշինության ոլորտում
- Քաղաքացին ընկել է վերելակի հորանը
- Քաղաքապետարանի մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ. ՏՄՊՊՀ
- Վերելակները` ադրենալի՞ն, թե՞ անպատասխանատվություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին