Արցախում հակատանկային նռնակի պայթունից վիրավորված զինվորը սկսել է ինքնուրույն շնչել
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ արհեստական շնչառական ապարատը հանել են, զինվորն արդեն ինքնուրույն է շնչում:
Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցի առողջական վիճակն էլ, ըստ Արտաշես Խաչատրյանի, միջին ծանրության է. «Նա սրունքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել, վիճակը նորմալ է, գտնվում է հիվանդասենյակում»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հակատանկային նռնակի պայթունից վիրավորված զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Նռնակի պայթյունի հետևանքով Արցախում զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին