Ամիրյանն ուզում է, որ «Գրքի երևանյան առաջին փառատոնը շատ լավը լինի»
«Սա Գրքի երևանյան առաջին փառատոնն է լինելու. որևէ բացթողում կամ թերացում ունենալու իրավունք չունենք։ Արդար և թափանցիկ մրցույթ անցկացնելուց բացի, այն պետք է շատ հետաքրքիր, շատ կազմակերպված, շատ, շա′տ լավը լինի»,- Գրքի երևանյան փառատոնի ( Yerevan Book Fest ) կազմակերպիչներին ընդունելիս ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 24-ից 26-ը նախատեսված փառատոնի կազմակերպիչը «Միհր» ստեղծագործողների միությունն է, աջակիցը՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը:
Փառատոնի 3 օրերին ընթերցասերները հնարավորություն կունենան մասնակցելու մի շարք միջոցառումների, որոնք կանցկացվեն Հանրապետության Հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենք)։
Նախագիծը բաղկացած է մի քանի փուլից, որոնց մանրամասները ներկայացված են նախարարության ֆեյսբուքյան էջում։
Նախագծի միջոցով ընթերցողները կծանոթանան գրախանութների գտնվելու վայրերին, ավանդական գրական միջոցառումների ժամանակագրությանը և աշխարհագրությանը:
Հիշեցնենք սակայն, որ եթե փառատոնը առաջին անգամ է, ապա Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր 2012 թ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը մշակույթի նախարարը կարծես թե մոռացել է:
Հարակից հրապարակումներ`
- «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գրքի շնորհանդեսը՝ Վենետիկում
- Հայ տպագրության 500-ամյակին նվիրված գրքի շնորհանդես` Գրացում
- ԱՄՈ՛Թ , եթե Երեւանը «Գրքի մայրաքաղաք» է
- Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. Ամեն ջանք գործադրելու ենք պատվով դուրս գալու համար
- Լ. Անանյան. «Երևանը, իհարկե, դեռ պատրաստ չէ, բայց ունենք բոլոր հնարավորությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան