Դատախազը միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա միջնորդեց Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ առաջնորդվելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով, Սանասար Գաբրիելյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա ազատազրկման ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:
Մեղադրող դատախազի խոսքով՝ Սամվել Բաբայանը մեղավոր է առաջադրված երկու մեղադրանքներով՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում։
Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը ներկոտված 5000 եվրո թղթադրամը փորձել է մաշեցնել և դնել շրջանառության մեջ։
Ինչ վերաբերում է «Իգլա» ԶՀՀ ձեռք բերելուն, մեղադրողը ներկայացրեց, որ նյութապես շահագրգռելով Սանասար Գաբրիելյանին` Սամվել Բաբայանը խոստացել է նրան տալ 50000 եվրո՝ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով։
Դատախազն իր ճառում հայտարարեց, որ պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում փորձել է ապացույց հանդիսացող «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ներկայացնել որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով՝ «տրուբա»։
Նա նաև հիշեցրեց դատարան հրավիրված փորձագետի հարցաքննության ու փորձագետի եզրակացության մանրամասները, համաձայն որոնց «Իգլա»-ի խողովակն ու հրթիռը հանդիսանում են ռազմամթերք։
«Առնվազն կասկածելի է՝ ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած, պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցրած Բաբայանը չի կարող տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան տրուբայից», - հայտարարեց նա։
Գործով մյուս ամբաստանյալներ՝ Դավիթ Հարությունյանին մեղադրողը միջնորդեց դատապարտել 2 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, Ժորա Զաքարյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, Կարեն Քոչարյանին դատապարտել 3 տարի ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Քոչարյանին 2 տարի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Մեղադրական ճառի ավարտից հետո լրագրողները Սամվել Բաբայանից հետաքրքրվեցին` ի՞նչ կարծիք ունի հնչած մեղադրականի մասին:
«Ժամանակը կգա, կխոսենք»,-ասաց նա:
Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական կողմը հանդես կգա ճառով, կկայանա նոյեմբերի 20-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Փաստաբանը միջնորդեց փոխել Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
- Ութ ամիս հետո բերել, շոու սարքել, թե հրթիռ է, ամոթ է.Սամվել Բաբայան
- «Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
- Սամվել Բաբայանն առողջական խնդիր ունի
- Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
- Սամվել Բաբայանն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի. «Ժամանակ»
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» մեղադրողի միջնորդությունը բավարարվեց մասնակիորեն
- Սամվել Բաբայանի տեսակցությունների վրա դրված արգելքը հանելու միջնորդությունը բավարարվեց
- Սամվել Բաբայանի փաստաբանը միջնորդեց՝ վերացնել խափանման միջոց կիրառված կալանավորումը
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
- Սամվել Բաբայանին 13-ի փոխարեն առավելագույնը 11 տարի է սպառնում. «Իրավունք»
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. ՀԺ
- Ռոբերտ Քոչարյանի խոսակ. Հույս ունենք, որ Սամվել Բաբայանը որևէ հանցանք չի կատարել
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
- Ցավում եմ, որ Սամվել Բաբայանի անունն այս ամբողջ պատմության մեջ կա. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան