Սամվել Բաբայանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում. փաստաբան
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նիստից հետո, հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ անդրադառնալով Բաբայանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու դատախազի միջնորդությանը:
«Սամվել Բաբայանը և նախաքննության ընթացքում, և դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Հաջորդ դատական նիստում արդեն մենք մեր պաշտպանական ճառում մեղադրանքների կապակցությամբ կներկայացնենք մեր փաստարկներն ու հակափաստարկները»,-ասաց Ավետիս Քալաշյանը:
Դիտարկմանը, թե ըստ մեղադրողի՝ պաշտպանական կողմը երբևէ չի վիճարկել, որ գործով իրեղեն ապացույց համարվող «Իգլան» ռազմամթերք է և ըստ էության համաձայնել է մեղադրանքում առկա փորձաքննության արդյունքների հետ, փաստաբանը պատասխանեց.
«Պաշտպանական կողմը իր պաշտպանությունը ռազմամթերք լինելը կամ չլինելը վիճարկելու վրա ինչ-որ հատուկ տակտիկա չի կառուցել: Ուղղակի Սամվել Բաբայանը ընթացքում ցանկացավ հավաստիանալ դրանում, և նա հիմա էլ մնում է այդ կարծիքին, որ դա ռազմամթերք չի համարվում: Բայց պաշտպանության կողմը հիմնովին դրա վրա չի խարսխվել»:
Իսկ ինչի՞ վրա է այդ դեպքում խարսխվել պաշտպանական կողմը հարցին, փաստաբանը արձագանքեց.
«Հաջորդ դատական նիստին մանրամասն կներկայացնեմ իմ ճառում։ Երկու խոսքով շատ դժվար է ասել»:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Փաստաբանը միջնորդեց փոխել Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
- Ութ ամիս հետո բերել, շոու սարքել, թե հրթիռ է, ամոթ է.Սամվել Բաբայան
- «Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
- Սամվել Բաբայանն առողջական խնդիր ունի
- Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- Սամվել Բաբայանի փաստաբանը միջնորդեց՝ վերացնել խափանման միջոց կիրառված կալանավորումը
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան