Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել
Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է հրապարակել ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը։
Մշակված ծրագրի համաձայն՝ Ֆլինն իր որդու հետ միասին պետք է կազմակերպեր Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից։ Նախատեսվում էր, որ Գյուլենը պետք է տեղափոխվեր Թուրքիայի Իմրալը կղզու բանտ, որտեղ նաև գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։
Նշվում է, որ այս հարցի շուրջ ԱՄՆ-ում սկսվել է հետաքննություն, որը իրականացնում է դատախազ Ռոբերտ Միլլերը։ Վերջինս պետք է պարզի, արդյոք Ֆլինը կապեր է հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ, թե՝ ոչ։
Աղբյուրը նշում է, որ այս տեղեկության վերաբերյալ, որևէ մեկնաբանություն չի արել ոչ Ֆլինը, ոչ էլ դատախազի խոսնակը։
Ամերիկյան պարբերականի հայտնած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները պարզել են, որ Նյու-Յորքում Ֆլինի և Թուրքիայի իշխանությունների միջև նույնիսկ հանդիպում է կայացել, որի ժամանակ քննարկվել է Գյուլենի փախուստի հարցը ԱՄՆ-ից։
Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Թուրքիայի իշխանությունները 2016թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են հենց Գյուլենին։ Ամերիկյան իշխանությունները Գյուլենին առայժմ չեն արտահանձնում Թուրքիային։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը