Իրանում զոհերի թիվն ավելանում է
Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 372-ի:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ երկրի շտապօգնության ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ևս վեց հազար մարդ է տուժել:
Իրաքում աղետի հետևանքով փլուզում է տեղի ունեցել, մի քանի շենքեր են ավերվել: Այստեղ զոհերի թիվը հասել է 8-ի: Տուժածների թիվը հասնում է 400-ի: Թուրքիան այդ երկիր է ուղարկել հումանիտար բեռով ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանություններին ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի նախագահն ու վարչապետը: ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է աղետի հետևանքների վերացման գործում Իրանին օգնելու պատրաստակամության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալին
- ԱԻՆ-ն Իրանին օգնություն է առաջարկել
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
- Երկրաշարժի հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 200-ի
- Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում