ԱԱ. Հայաստանի սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ
Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Մխիթարյանը հաղթել է ղրղզ Մուհամեդալի Էրգեշովին:
Վաչիկ Վարդանյանը (68 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով ռուսաստանցի Դանիիլ Վոևոդինին: Ավելի վաղ մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ)՝ նվաճել բրոնզե մեդալ: