Ուկրաինայում ցանկանում են Մարտի 8-ը դարձնել աշխատանքային օր
2018 թվականից սկսած Ուկրաինաում Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, կդադարի ոչ աշխատանքային օր լինել և կանվանափոխվի Կանանց իրավունքների պաշտպանության օր անունով: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը:
Նա նաև նշել է, որ մայիսի 1-ը շարունակում է մնալ տոնական օր, սակայն այժմ ոչ թե որպես Աշխատողների համերաշխության միջազգային օր, այլ որպես Աշխատանքի օր: Նաև որոշվել է մայիսի 9-ի ազատ օրը տեղափոխել մայիսի 8:
Վյատրովիչը հավելել է նաև, որ այնուամենայնիվ, ծրագիրը դեռևս չի հաստատվել Կառավարության կողմից, քանի որ այն մի քանի նկատառումներ է ստացել Ուկրաինայի մշակույթի նախարարությունից:
Եթե օրինագիծը չընդունվի որպես կառավարության օրինագիծ, ինստիտուտի ղեկավարը նախատեսում է այն ներկայացնել որպես պատգամավորական:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը