Հայաստանում 75.1%-ով աճել է բանջարեղենի պահածոների արտադրությունը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 14 629.4 տոննա պահածո, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32.6 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 7 313.7 տոննա բանջարեղենի պահածո` նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին գրանցված 4 177.7 տոննայի դիմաց (75.1%-ի աճ)։
Միաժամանակ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրված պահածոներից 3 927.8 տոննան կազմել են մրգինը՝ 2016թ-ի նույն ժամանակահատվածում աճելով 17.8 տոկոսով, 206.9 տոննան՝ ձկան (աճը` 76.2%), 16.5 տոննա՝ խեցգետնի (81.4%-ի անկում), 597.9 տոննան՝ մսաբուսական (նվազում՝ 31.3%), 319.2 տոննան՝ մսի (անկումը՝ 27.5) պահածոները:
Նշված ժամանակահատվածում նաև արտադրվել է 2 247.4 տոննա տոմատի պահածո, ինչը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 12 տոկոսով:
Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 328.4 տոննա կետչուպ` 2016 թ-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 348.4 տոննայի դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում պանրի, թթվասերի, կաթնաշոռի արտադրությունը նվազել է
- Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում
- Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
- Արագածոտնում շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունը լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում է կատարել
- Հայաստանում 54%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները
- Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը շարունակում է նվազել
- Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
- Հայաստանում կոնյակի արտադրությունն աճում է
- Բաստուրմայի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
- Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալը նվազել է
- Հայաստանում գինու արտադրությունն աճում է, օղունը՝ նվազում
- Հայաստանում գորգերի արտադրությունը շարունակում է նվազել
- Հայաստանում աճում է օճառի, լվացող և մաքրող միջոցների արտադրությունը
- Սերժ Սարգսյան. Այսօր Հայաստանում արտադրվում է շատ որակյալ գինի
- Հայաստանում ծխախոտի արտադրությունը 15.1%-ով աճել է
- Հայաստանում շաքարավազի արտադրությունը նվազել է, աղինը՝ աճել
- Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճում է
- Հայաստանում պղնձի, մոլիբդենի, պողպատյա խողովակների արտադրությունն աճել է
- Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է
- Հայաստանում աճել է բանջարեղենի, տոմատի, ձկան պահածոների արտադրությունը