ԱԻՆ-ն Իրանին օգնություն է առաջարկել
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի դիվանագիտական խողովակներով՝ և Հայաստանում Իրանի դեսպանատան, և Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով արդեն կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ:
«Առաջարկվել է Հայաստանի ԱԻՆ-ի օգնությունն աղետի հետևանքների վերացման գործընթացում»,-Panorama.am-ին հայտնեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
Նախարարության որոնողափրկարարական ստորաբաժանումը բերված է բարձր պատրաստականության: Հայաստանում սպասում են իրանական կողմի արձագանքին. «Եթե Իրանից ասեն, որ փրկարարական թիմի մեկնման կարիքը կա, Հայաստանը միանգամից օգնություն կտրամադրի»:
ԱԻՆ-ից փորձում են կապ հաստատել նաև «Կարմիր մահիկ» միջազգային կազմակերպության հետ:
Վերջին տվյալներով, Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 2 500-ի, առնվազն 210 մարդ է մահացել: 70 հազար մարդ անօթևան է մնացել:
Իրանի նախագահին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
- Երկրաշարժի հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 200-ի
- Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում