Երկրաշարժի հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 200-ի
Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 200-ի: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ավելի քան 1500 մարդ է տուժել:
Հաղորդվում է, որ աղետի հետևանքով Իրանում առանց օթևան է մնացել 70 հազար մարդ, տուժած շրջաններում վրանային ճամբարներ են բացվում: Իրանի նախագահը հանձնարարել է տուժածներին ապահովել անհրաժեշտ պարագաններով: Ստեղծվել է ճգնաժամային խումբ:
Իրաքում երկրաշարժի հետևանքով վեց մարդ է զոհվել: Իրաքի տուժած շրջաններին օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Թուրքիան: Այդ շրջաններ են ուղարկվել մոբիլ խմբեր, իսկ թուրքական հիվանդանոցները պատրաստվում են ընդունել վիրավորներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:
Doğu Kurdistan'da şuana kadar depremden ötürü 30 kişi hayatını kaybetti. Kirmanşah Valisi, ölü sayısının artabileceğini söyledi. pic.twitter.com/V9vyDx76YV
— Hiwa Dilan (@HiwaDilan92) November 12, 2017
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում