Եվրամիությունը Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել
Այսօր Եվրոպական խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակել Տոիվո Կլարին (Toivo Klaar): Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։
ԵՄ ներկայացուցչի խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների՝ մասնավորապես Վրաստանի ու Լեռնային Ղարաբաղի, խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խթանել տարածաշրջանային համագործակցությունը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը համանախագահում ու ԵՄ անունից մասնակցում է Ժնևի միջազգային քննարկումներին՝ Վրաստանի հակամարտության վերաբերյալ:
Տոիվո Կլարը ներկայումս Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարն է, իսկ մինչ այս նշանակումը եղել է ԵՄ-ի՝ Վրաստանի մոնիտորինգային առաքելության ղեկավարը:
Տոիվո Կլարն այս պաշտոնում փոխարինում է դեսպան Հերբերտ Զալբերին, ով զբաղեցնում էր այն 2014թ.-ի հուլիսի 8-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին