Կես ձու,100 գրամ միս, 300 գրամ բանջարեղեն. Պարենային զամբյուղը Հայաստանում
Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 2017 թվականի երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական կտրվածքով 55 հազար 591.9 դրամ, տարեկան կտրվածքով՝ 667 հազար 102.2 դրամ (հաշվարկվում է պարենային զամբյուղի հիման վրա՝ բազմապատկելով այն 1.77 գործակցով)։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այս զամբյուղի արժեքը հաշվարկում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։
Ինչ վերաբերում է պարենային զամբյուղին, ապա ըստ ԱՎԾ-ի, այս տարվա երրորդ եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31 հազար 407.8 դրամ՝ ամսական կտրվածքով, 376 հազար 893.9 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով:
Պարենային զամբյուղը ներառում է 11 անուն սննդամթերք՝ այնպիսի քանակությամբ, որն ապահովում է օրական 2.412.1 կկալ էներգետիկա՝ 1 շնչի հաշվով։
Ըստ պաշտոնական հաշվարկների՝ պարենային զամբյուղում ամենամեծ չափաբաժինը հատկացրել են հացամթերքին՝ 355 գրամ, որից 250 գրամ հացն է, 20 գրամ ալյուր, 15 գրամ մակարոնեղեն, 50 գրամ ձավարեղեն և 20 գրամ ընդեղեն:
Զամբյուղում կարտոֆիլի օրական չափաբաժինը 250 գրամ է, բանջարեղենը՝ 300 գրամ, միրգը՝ 200 գրամ:
Պարենային զամբյուղի մեջ մտնում է նաև 100 գրամ միս: Սա նշանակում է, որ մարդ կարող է մեկ կգ միս գնել 10 օրը մեկ կամ ամսական գնել 3 կգ միս: Մսի մեկ կգ-ը հաշվարկած է 2 հազար 568.4 դրամ: Ձկան օրական չափաբաժինն էլ մեկ անձի համար հաշվարկած է 30 գրամ:
Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա միջին վիճակագրական քաղաքացուն հարկավոր է օրական օգտագործել 200 գրամ կաթ, 10 գրամ կաթնաշոռ, 20 գրամ կենդանական յուղ, 25 գրամ պանիր: Զամբյուղի մեջ մտնում է նաև 50 գրամ շաքար, 20 գրամ բուսական յուղ, կես ձու:
Հարակից հրապարակումներ`
- Նվազագույն սպառողական զամբյուղ. ինչպե՞ս ապրել
- ԱՎԾ. Պարենային ապրանքների գնաճ է գրանցվել
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան