Դավիթ Պետրոսյան. Դասադուլի ընթացքում կրթության հետ կապված շատ խնդիրներ ի հայտ եկան
Տարկետման սահմանափակման դեմ բողոքով ուսանողներն այսօր էլ փողոց են դուրս եկել:
«Մենք պայքարում ենք, որպեսզի տարկետումը մնա այնպես, ինչպես եղել է»,-ասաց «Հանուն գիտության» զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նրա խոսքով, դասադուլի ընթացքում կրթության հետ կապված շատ խնդիրներ ի հայտ եկան.
«Տարեկտման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիաների ընթացքում սկսել է շատ խոսվել գիտության ֆինանսավորման մասին, կրթական համակարգի կոռուպցիայի, կրթության որակի մասին: Շատ դասախոսներ մեզ ասացին, որ կրթության որակը մեծ կապ ունի դասախոսների աշխատավարձի հետ: Ուսանողների թվի նվազմանը զուգահեռ դասախոսների աշխատավարձն է նվազել»:
Նրա խոսքով, այդ հարցերի վերաբերյալ ևս քննարկումներ են հրավիրվելու: Պետրոսյանը նշեց, որ իրենք պայքարի ընթացքում փորձում են լինել կոնստրուկտիվ, պատրաստ քննարկումների:
«Մենք ցանկանում էինք մասնակցել ԱԺ-ում լսումներին: Բայց դրա փոխարեն տեղի ունեցավ հանձնաժողովի նիստ, տեղի ունեցավ քվեարկություն: Դա մեզ ստիպում է դիմել այլ քայլերի: Այն վերաբերմունքը, որ կա, արձագանքող չէ, հարիր չէ նաև խորհրդարանական հանրապետության խորհրդարանին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Ավագյանը կլինի ուսանողական ցույցերի առաջին զոհը. «Ժամանակ»
- Բողոքող ուսանողները երթով անցնում են տարբեր համալսարաններով
- Ուսանողներն այսօր էլ շարունակում են բողոքել
- ԵՊՀ ռեկտորատը հորդորում է դադարեցնել դասադուլի կոչերը
- «Մեկ բան ֆիքսենք՝ հանդիպումից հետո մեզ մոտ տրամադրության անկում է եղել». դասադուլ անող ուսանողներ
- Կարեն Ավագյան. Դասադուլավորների մեջ կան ուսանողներ, որոնք լուծում են անձնական խնդիր. «Ժամանակ»
- Դասադուլը ՀՀԿ քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել. «Առավոտ»
- Դասադուլ անող ուսանողները, ձևաչափը չիմանալու պատճառով, չեն մասնակցել Նախարարի հետ հանդիպմանը. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին