Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Հայաստան ժամանած Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այսօր այցելել են Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացրած հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ են դրել անմար կրակի շուրջ:
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը մանրամասնում է, որ Ծիծեռնակաբերդ են այցելել ֆեդերացիայի փոխնախագահը, ֆինանսական գծով տնօրենը, միջազգային հարաբերությունների գծով տնօրենը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում