Իրավունք 11:11 13/11/2017 Հայաստան

ԱԱԾ. Մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերով թմրամիջոցները Հայաստան են ներկրվել չորս երկրից

ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ և քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո և 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, և գործով դեռևս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան։

2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը և մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։

Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, և ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։

Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու և մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Հատկանշական է, որ բացի վերը նշվածը, 2017 թվականի ինը ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրեական գործեր, որոնցով, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և առգրավվել են` շուրջ 2 կգ «հերոին», 14 կգ «ափիոն» և 3 կգ «մետամֆետամին»:

Մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները Հայաստանի Հանրապետություն են ներկրվել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 3 դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 1 դեպքում, Թուրքիայից և Նիդեռլանդներից 1-ական դեպքերում։ Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են «մետամֆետամին», «ափիոն» և «հերոին», ԱՄՆ-ից՝ «մետամֆետամին», Թուրքիայից՝ «մետամֆետամին» և «հերոին», Նիդեռլանդներից՝ «հերոին», և բոլոր դեպքերում թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ՀՀ են ներկրվել մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով։

ԱԱԾ մամուլի կենտրոնից մանրամասնում են, որ  նշված 8 դեպքերից 2-ը Հայաստանից Կանադա մաքսանենգությամբ թմրամիջոցի արտահանման փորձ է, ընդ որում՝ նախատեսված է եղել նշված երկիր արտահանել շուրջ 8.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց՝ փոստային առաքման միջոցով, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես տարանցիկ ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր խմբավորումների այդ փորձերը նույնպես ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կանխվել են:

Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից՝ 7-ը` ՀՀ, իսկ 8-ը՝ ԻԻՀ քաղաքացիներ: Նշված քրեական գործերից 7-ը մեղադրական եզրակացությամբ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։

Հայտնաբերված և առգրավված թմրամիջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել պատասխանատու պահպանման՝ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դրանց հարցի լուծման վերաբերյալ դատական ակտերի կայացումը։
Նշված քրեական գործերով բացահայտված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հիմնական եղանակներն են՝ տրանսպորտային միջոցների, սարքավորումների հատուկ հարմարեցված թաքստոցներում, ճամպրուկների նախապես պատրաստված կրկնահատակներում, սննդամթերքի տարաներում կամ փաթեթներում թաքցնելը, ինչպես նաև թմրամիջոցները փոստային և սուրհանդակային առաքումների միջոցով ուղարկելը և ստանալը։

Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կանխարգելելու, դրա դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը համագործակցում է ՀՀ իրավապահ մյուս մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու ծառայությունների հետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:46
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր Խաղաղության համաձայնագիրը ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են «Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի...
Աղբյուր` Panorama.am
22:30
Բա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր...
Աղբյուր` Panorama.am
22:18
Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Daily Sabah-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:32
Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան, Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «17 օրով փոխնախարարի քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին
Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5,4 հազար խաղաղ բնակիչ վիրավորվել է։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ
Նյու Յորքում ավարտվել է  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Գուտերեշը պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
20:26
Թուրքական ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել
Թուրքական Assan Group ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել։ Ընկերության...
Աղբյուր` Panorama.am
20:12
Լիբանանի տարբեր հատվածքներում շուրջ 115 գրոհ է եղել, զոհերի թիվը հասել է 60-ի
Հինգշաբթի առավոտվանից Լիբանանում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:59
Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք
Monument Watch-ը հոդված է հրապարակել՝ գրելով․ «2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված  դեսպանների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․Միրզոյան
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:19
Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը․․․ ․ Արցախցի պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Իմ խաղաղ կյանքի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Քոչարյանի գրքով ու նրա դստեր հետ նկարված փոխնախարարը հրաժարական տվեց
 ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով նախարարի տեղակալի պաշտոնից Սիրվարդ Գևորգյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
18:50
Կիպրոսի պաշտպանության նախարարը այցելել է Եռաբլուրում
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել  է...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թուրքիայի ոչնչացվում են ջրային պաշարները
Թուրքիայի Սեյհան շրջանի (Ադանա նահանգ) գյուղատնտեսական պալատի նախագահ Յաշար Օզքանը Թուրքիայի ջրային պաշարների վերաբերյալ հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Փարպիի բնակիչը բակում աճեցրել էր կանեփ, հայտնաբերվել է 9 փաթեթ
Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ջերմաստիճանը կնվազի
Երևանում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է. Միրզոյան
«Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի,...
Աղբյուր` Panorama.am
17:41
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով...
Աղբյուր` Panorama.am
17:39
Պետական պարտքով և տնտեսական կառուցվածքով անդառնալիության շեմին ենք կանգնած. Նաիրի Սարգսյան
Կառավարությունն սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց պետական բյուջեի նախագիծը, որով սահմանեց, որ 2025 թվականի վերջին ՀՆԱ-պետական պարտք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը
Աղբյուր` Panorama.am
17:01
ՊԵԿ. Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Պետական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Վրաստանում 6 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է «խաչապուրիի ինդեքսը»
2024 թվականին Վրաստանում «Խաչապուրիի ինդեքսը» վեց տարվա ընթացքում առաջին անգամ անկում է գրանցել։ Այս տնտեսական ցուցանիշը, որը...
Աղբյուր` Panorama.am
16:43
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր. Պարզաբանում է բժիշկը
Թոքաբորբով  հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները։ Այն առավել հաճախ է հանդիպում և վտանգավոր է վաղ հասակում։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից
ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։ «Առավոտի» տեղեկություններով,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Նախաքննության ընթացքում կառուցապատող ընկերությունը վերականգնել է 431.300.573 ՀՀ դրամի չափով պակաս վճարված հարկի գումարը
ՔԿ տնտեսական հանցա-գործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}