
Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին
Նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ հաղորդմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ: