Քննարկվել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասայի հետ հանդիպմանը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստոֆ Ֆրասան քննարկեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի սենատորին ներկայացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կտա Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը
- Նալբանդյանն ու Ֆրիլանդը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
- Ֆրանկոֆոնիայի խաղեր. Հայաստանի մարզիկները մրցելույթներն ավարտեցին բրոնզե մեդալով
- Ֆրանկոֆոնիայի խաղեր. Լևոն Աղասյանը ութերորդն է եռացատկում
- Հայ մարզիկները երրորդ անգամ կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերին
- Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
- Նախագահի հրամանագրով կստեղծվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման միջգերատեսչական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին