Հասարակություն 11:37 13/11/2017 Հայաստան

Մեկնարկում է «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագիրը

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկում է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլը:

ՀԿ-ից հայտնում են, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ահարոնյան փողոցին հարող տարածքում (Զեյթուն 1 և Զեյթուն 2 համալիրների հարևանությամբ) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:

Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 45 տարեկան, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիքավոր (Երևան քաղաքում բնակարան չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն ունեցող) ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողները և դասախոսները, երիտասարդ բուժաշխատողները, լրագրողները, մանկավարժները (նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների), ստեղծագործական միությունների անդամները, ՏՏ ծրագրավորողները, բանկային համակարգի աշխատողները, պետական և համայնքային ծառայողները:

Բնակելի համալիրն ունենալու է մեկ (45 քմ.), երկու (60-70 քմ.), երեք (90-100 քմ.) չորս (125 քմ.) և հինգ (160 քմ.) սենյականոց մոտ 500 բնակարաններ: Բնակարանների վերջնական հատակագծերը կհրապարակվեն մինչև դեկտեմբերի 10-ը:

Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2017թ. դեկտեմբերին և նախատեսվում է ավարտել 2020թ. մայիսին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր և հասարակական սպասարկման տարածքներ: Բնակելի համալիրն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, իսկ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ: Բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմելու է 270000-290000 ՀՀ դրամ:

Բնակարանները շահառուներին հանձնվելու են ներքին հարդարման երկու տարբերակով: Մասնակի վերանորոգված՝ 1քմ.-ի արժեքը՝ 270000 ՀՀ դրամ:

Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման համար առաջարկվում են հետևյալ տարբերակները.
Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով.
Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով նախընտրելու դեպքում սահմանվում է հետևյալ նախնական պայմանները` 20% կանխավճար, մինչև 20 տարի մարման ժամկետ, տարեկան  մինչև 8.5% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող և/կամ այլ անշարժ գույքի գրավադրում:
Շահառուները կօգտվեն եկամտային հարկի միջոցով վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները վերադարձնելու՝ օրենքով սահմանված արտոնությունից:

Մանրամասները՝ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:31
Sotheby's-ն առաջին անգամ աճուրդի կհանի մարդանման ռոբոտի նկարած նկարը
Sotheby’s աճուրդում առաջին անգամ կներկայացվի մարդանման ռոբոտի ստեղծած նկարը։ nypost.com-ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ այն կվաճառվի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ջոկովիչ. Ցավում եմ նրանց համար, ովքեր ցանկանում են, որ ես թոշակի անցնեմ
«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն և օլիմպիական չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչն է իրեն դրդում շարունակել...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դեմի Մուրը բացատրել է, թե ինչու է հաճախ գնում ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի մոտ
Հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը մի քանի տարի պայքարում է ճակատային ժամանակավոր դեմենցիայի դեմ: Դեմի Մուրը պատմել է, որ փորձում է հնարավորինս հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:52
«Ստեղից Արցախն ավելի մոտիկ ա». Գորիսում հաստատված արցախցիները բնակարան կստանան
Գորիսում կառուցվող մեկ, երկու, երեք սենյականոց 18 հարմարավետ, ընդարձակ բնակարանները հիմնականում նախատեսված են Գորիսում հաստատված արցախցիների...
Աղբյուր` Panorama.am
17:46
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
Նիգերիայի ազգային էլեկտրացանցը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ խափանվում է: Երկրի ամբողջական հոսանքազրկման մասին հայտնում է Daily Post...
Աղբյուր` Panorama.am
17:31
Կանցկացվի միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի պատմության թանգարանի 105 և Երվանդ Լալայանի 160-ամյակներին
Հոկտեմբերի 23-26-ը Հայաստանի պատմության թանգարանի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի (ԻՔԹՕՓ),...
Աղբյուր` Panorama.am
17:20
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի թանկացումը չի տարածվի արցախցիների վրա
Հ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրք վճարում են բոլորը՝ անկախ ազգությունից, հայերի կամ սփյուռքահայերի համար հատուկ բացառություն...
Աղբյուր` Panorama.am
17:10
Անջելինա Ջոլիին լուսանկարահանել են ռեփեր Akala հետ՝ նրանց սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին
Դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են ռեփեր Akala-ի հետ Լոնդոնի 68-րդ կինոփառատոնում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարակած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ի երեկոյան Աստղիկ Կարապետյանը Արարատի...
Աղբյուր` Panorama.am
16:52
ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է։ «ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային...
Աղբյուր` Panorama.am
16:42
Թեղուտ գյուղի մոտ բախվել են «Vaz»-ն ու«Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
16:33
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին
«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկե է ընդունվել։
Աղբյուր` Panorama.am
16:21
Մխիթարյանը՝ 35 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում. Transfermarkt
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։  Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Պատմության լավագույն ֆիլմերից մեկը». առաջին հանդիսատեսը հիացած է «Գլադիատոր 2»-ով
Հոկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ռիդլի Սքոթի պատմական էպոսի շարունակության՝ «Գլադիատոր 2» ֆիլմի վաղ պրեմիերան։...
Աղբյուր` Panorama.am
15:48
Քանի՞ երեխա պիտի զnհվի ձեր փնթի աշխատանքի արդյունքում. ավտովթարից մաhացած երեխայի մորաքույր
«Գիշերը ժամը 1-ին կանգնեց այս լուսեղեն էակի, իմ քրոջ աղջկա սիրտը, ում հիվանդանոց էին տեղափոխել Շատինով անցնող միջպետական ճանապարհի վրա...
Աղբյուր` Panorama.am
15:38
Բայդեն. Դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինային կողմից Ռուսաստանի ուղղությամբ արևմտյան հրթիռներ արձակելու թույլտվության վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեռլին կատարած իր այցի ավարտին, որտեղ հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ, ասել է, որ դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
15:25
Բերձորի (Լաչին) շրջանում ադրբեջանցիները հատել են մոտ 100 հա անտառ
Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանն ահազանգում է՝ Արցախի հանրապետության տարածքում շարունակվում են զանգվածային անտառահատումները։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով. Hraparak.am
Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։...
Աղբյուր` Panorama.am
15:12
Գիտնականները պարզել են աշխարհում աղքատ մարդկանց թիվը
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և բրիտանական  Oxford Poverty and Human Development Initiative (OPHI)  փորձագետները գնահատել են ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
15:02
Շարմազանով. Հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտnւլյացիայի սիմվոլի խղճին են
«Այսինքն, հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել»։
Աղբյուր` Panorama.am
14:51
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
14:40
3+3 հարթակի հանդիպումից հետո, որին մասնակցել է Արարատ Միրզոյանը, հրապարակվել է համատեղ հայտարարություն
Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանայաին խորհրդատվական հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը,  հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Կահիրեում մահացել է արվեստագետ Վահան Թելբյանը
Կահիրեում հանկարծամահ է եղել եգիպտացի հայտնի արվեստագետ Վահան Թելբյանը։ Լուրը հայտնում է «Արևելք»-ը։ Վահան Թելբյանն առավել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցի
400 տարի անց վերջապես բացվում են եկեղեցու իրական որմնանկարները
Աղբյուր` Panorama.am
14:01
Եվրաքվեի 50.000 ստորագրությունը հավաքված է. Խուրշուդյան
«Եվրաքվեի 50.000 ստորագրությունը հավաքված է, սակայն պետք է ապահովության համար այս թիվը հասցնել 60.000-ի»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կվադրոբերների համար նախատեսված ապրանքերի վաճառքը Ռուսաստանում կտրուկ աճել է
Կվադրոբերների համար նախատեսված ապրանքերի վաճառքը Wildberries հարթակում այս տարվա սկզբից աճել է 4800 տոկոսով, գումարային արտահայտությամբ՝ 4700...
Աղբյուր` Panorama.am
13:37
Այսօր Հայոց Եկեղեցում չորս ավետարանիչների հիշատակության օրն է
Այսօր Հայոց Եկեղեցում չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակության օրն է։ Նրանք աշակերտեցին Տիրոջը, ականատես...
Աղբյուր` Panorama.am
13:30
Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել...
Աղբյուր` Panorama.am
13:18
Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Բաքվի COP29 ՄԱԿ-ի գագաթաժողովին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՀՀՄ-ն ահազանգում է երիտասարդ աղջիկների նկատմամբ ոստիկանության բռնի գործողության մասին
«Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}