Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները հացադուլ են սկսել:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ 5 ուսանող հացադուլ է սկսել: Հացադուլ իրականացնող 5 տղաներից 4-ը ծառայել են բանակում:
«Հացադուլի հիմնական նպատակը հասարակական անտարբերության, ինչպես նաև տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարելն է: Կոչ ենք անում՝ լսարանի դուռը չջարդել, սադրանքների չգնալ: Մենք ցանկություն չունենք դուռը պահելով ինչ-որ մեկի հետ կռվի մեջ մտնել: Մեր նպատակն արդար է, խաղաղ է, մեր նպատակը հացադուլն է»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ։ Նրանք պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պետրոսյան. Դասադուլի ընթացքում կրթության հետ կապված շատ խնդիրներ ի հայտ եկան
- Արտակ Զաքարյան. Առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ
- Կարեն Ավագյանը կլինի ուսանողական ցույցերի առաջին զոհը. «Ժամանակ»
- Բողոքող ուսանողները երթով անցնում են տարբեր համալսարաններով
- Ուսանողներն այսօր էլ շարունակում են բողոքել
- «Մեկ բան ֆիքսենք՝ հանդիպումից հետո մեզ մոտ տրամադրության անկում է եղել». դասադուլ անող ուսանողներ
- Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին
- Ուսանողները շարունակում են բողոքի ակցիան
- Բողոքող ուսանողների խումբը Լևոն Մկրտչյանի մոտ է
- Ուսանողներ. Նախարարի հետ հանդիպելու մեր ցանկությունը մնում է ուժի մեջ
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան