«Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ»
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը:
Նկարիչների աշխատանքներն արվել են «Խոսրովի անտառ պետական արգելոցում: Մտահղացումն ու իրագործումը ՀՀ բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի նկարիչների միությանն էր:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներկայացվել են շուրջ 80 աշխատանքներ, որոնք «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելությունների արդյունքն են և պատկերում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրաշագեղ բնությունն ու , միաժամանակ, անդրադառնում այս տարվա օգոստոսին արգելոցում բռնկված սաստիկ հրդեհից տուժած տարածքներին:
Հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ բ Արծրուն Պեպանյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ցուցահանդեսի համակարգող Սևադա Սարգսյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հրաշալի նախաձեռնության իրականացման համար իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանության նախարարությանը, նշել էկոմշակույթի ձևավորման գործում նման միջոցառումների կարևորությունը:
Բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը նշել է, որ ցուցադրությունը միտված է կարևոր մի գործի, որը կոչվում է ազգային վերափոխում և որի նպատակն է ունենալ այլ որակի քաղաքացի, այլ որակի պետություն։
«Մենք բոլորս այսօր ներկա ենք կարևոր, անկյունաքարային միջոցառման, և թող մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ գիտակցի, որ ինքը մասնակից է ազգային մեծ գործի ու իր ներդրումն է բերում այդ մեծ գործին։ Մենք այլընտրանք չունենք, մենք պիտի ձևավորենք բնություն պաշտող, մարդ սիրող, պետության արժեքն իմացող քաղաքացի, և կանենք դա միասին», իր խոսքում նշել է բնապահպանության նախարարի խորհրդականը:
Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 20-ը:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի արգելոցի հրդեհը բնական չէր, բայց նաև չարամտության արդյունք չէր. ԱԻ նախարար
- Արգելվելու է Խոսրովի արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը
- Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել, եղել է անփութության արդյունք. Դավիթ Տոնոյան
- Քննչական կոմիտեն դեռևս չի պարզել Խոսրովի անտառի հրդեհի իրական պատճառները. «Ժողովուրդ»
- ԲՆ. Խոսրովի հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան