Բողոքող ուսանողներին գրանտ է տրվել, որ վարկաբեկեն «Ազգ-բանակ» հայեցակարգը. Բաբուխանյան
«Երբ հարցը վերաբերում է երկրի կարևորագույն հարցերին, զարգացումներին ու ինստիտուտներին, մենք պետք է ապահովագրված լինենք, որ այն բանավեճը, որը կարող է տեղի ունենալ մեր երկրում, զերծ կմնա օտարերկրյա ազդեցություններից»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն իր ելույթի ժամանակ նշեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
«Մեզ հասած տեղեկություններով՝ «Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար գրանտ որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ-բանակ»՝ մեզ համար կարևոր և մեծ նշանակություն ունեցող հայեցակարգը: Այդ գրանտը մի քանի օրվա մեջ է ստացվել, այն դեպքում, երբ դրամաշնորհները ստանում են 6 ամսից մինչև 1 տարի ժամկետում, այս մեկը դիմումից մինչև ստանալը անցել է բառացիորեն մի քանի օր»,-ասաց նա:
Բաբուխանյանի խոսքով՝ դրամաշնորհի պահանջների մեջ է դրված, որ ուսանողների մեջ կազմակերպվի քննադատական պրոցես, հետո ձևավորվեն ֆոկուս խմբեր և դրանց շուրջ ինչ-ինչ երևույթներ ձևավորվեն։
«Այնպես որ այն, ինչ այսօր տեսնում ենք, ազդեցություն տակ է «Սորոս» չարիք կոչվող երևույթի: Այն ոչ միայն դատապարտվել և արգելափակվել է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում, այլ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտ Եսայանը տղաներին խնդրում է դադարեցնել հացադուլը
- Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել
- «Մեկ բան ֆիքսենք՝ հանդիպումից հետո մեզ մոտ տրամադրության անկում է եղել». դասադուլ անող ուսանողներ
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան