«Դուք հավատու՞մ եք, որ բերենք ԱԺ-ում ընտրենք ԿԲ ղեկավարությանը, դրանից անկախությունը շահելու է». Մելքումյան
Այսօր խորհրդարանում «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե գնաճի ի՞նչ սպասվող միտումներ կան:
«Այս պահին գնաճը կազմում է 1,2 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ»,- հայտենց ԿԲ նախագահը։
Անդրադառնալով որոշ ապրանքների թանկացմանը, մասնավորապես՝ կարագի և մսամթերքի մասով համապատասխան մարմինները պարզաբանում տվել են։
Ջավադյանի խոսքով՝ մի շարք այլ ապրանքների մասով էլ նվազումներ կան, հիմանականում՝ բանջարեղեն, միրգ և ծառայությունների։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հարցին, թե հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ի՞նչ ազդեցություն կունենա գնաճի վրա, ԿԲ նախագահը պատասխանեց. «Մեն հաշվարկներն արել ենք, ընդհանուր առմամբ դրա ազդեցությունը գնաճի վրա մեկ տոկոսից պակաս է։ Դրանից մասին գրավոր կուղարկեմ ձեզ»։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն էլ Ջավադյանից հետաքրքրվեց, թե օրենքի նախագծով ներկայացվող փոփոխություններով, որքանո՞վ է շարունակվում պահպանվել ԿԲ անկախության սկզբունքը։
«Կենտրոնական բանկի անկախությունը կaրոևրոագույն գործոններից մեկն է երկրի տնտեսության զարգացման համար։ Նոր Սահմանադրության մեջ ներմուծվեն են մի քանի նոր հասկացություններ, օրինակ՝ ԿԲ աշխատակիցները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ, նախինում դա վերաբերում էր միայն ղեկավար մարմիններին, մյուսը՝ ԿԲ ղեկավար կազմի թեկնածուները սրանից հետո գեներացվելու են ԱԺ-ում»,- պատասխանեց ԿԲ նախագահը։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հարցրեց. «Դուք հավատու՞մ եք, որ բերենք ԱԺ-ում ընտրենք ԿԲ ղեկավարությանը, դրանից անկախությունը էապես շահելու է։ Բովանդակորեն, ես անձամբ չեմ հավատում, որ դրանից ԿԲ անկախությունն ավելանալու է»։
Ի պատասխան Ջավադյանն ասաց, որ մինչև հիմա էլ ԿԲ-ն անկախ է եղել, բայց որոշակի խնդիրներ կան լուծելու, որոնց մասին ես պատրաստ եմ կիսվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան