Վան Գոգի կտավը վաճառվել է 81 միլիոն դոլարով
Վան Գոգի «Հողագործությունը և հողագործ» կտավը, Christie’s աճուրդի տանը վաճառվել է 81,3 միլիոն դոլարով:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ նկարը, որում պատկերված է տեսարան՝ բացվող Ֆրանսիայում հոգեբուժարանի պատուհանից, որտեղ Վան Գոգը գտնվել է իր կյանքի վերջին տարիներին, ստեղծվել է 1889 թվականին։ Դրա նախնական գինը եղել է 50 միլիոն դոլար:
Աղբյուրը նշում է, որ ռեկորդային գինը, որով երբևէ վճարվել է Վան Գոգի ստեղծագործության համար, կազմել է 82,5 մլն դրամ։ Այդ գնով ձեռք է բերվել նրա «Բժիշկ Գաշեի դիմանկարը»՝ 1990 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում