Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը նվազել է
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 88.6 հազար մարդ (որից 57.9 հազարը կանայք են, 21.1 հազարը` երիտասարդ), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նվազել է 7.8%-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 7.5%-ով։
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83,1%-ը, կամ 73.6 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.0%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 8.6%-ով: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 66.5 %-ը կամ 48.5 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.3%-ը կամ 17.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4.3% կամ 3.2 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 42.6% (37.8 հազ. մարդ), որում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 41.3% (15.6 հազար մարդ):
Ըստ գործակալության տվյալների, գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.5%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.1%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.8%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9.1%:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.3%, 30-44 տարեկանները` 39.6%, 45-54 տարեկանները` 20.0%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.1%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 68.4 հազ. մարդ կամ ընդհանուր թվի 91.8%-ը:
2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 6162 աշխատանք փնտրող, որից 3800-ը` կին, 1999-ը՝ երիտասարդ, 122-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 5405 աշխատաշուկայում անմրցունակ անձ:
Աշխատանքի տեղավորվածները հիմնականում արդյունաբերության (19.2%), մեծածախ և մանրածախ առևտրի (17.6%), սպասարկման (18.2%) և այլ ոլորտներում են:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը նվազել է
- Աշխատանք փնտրողների հաշվառված թիվը՝ 91.5 հազար մարդ
- 2016-ին տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված է դարձել աշխատանք փնտրող 17 հազար 470 անձ
- Հայաստանում աշխատանք փնտրողների մեծ մասը կանայք են
- Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 17.5%-ով
- Հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 85.5 հազար
- Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է. Մանգասարյան
- Աշխատանք փնտրողների թիվը նվազել է. Աշխատաշուկայի իրավիճակը հունիսի 1-ի դրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում