Կին ռեժիսորների ֆիլմերը մի քանի օր կներկայացվեն Երևանում
Այսօր երեկոյան Երևանում կմեկնարկի «Կին» փառատոնը, այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Փառատոնը 14-րդ անգամ է անցկացվում:
Միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կին ռեժիսորների պատրաստած ու փառատոնին ներկայացված 500 ֆիլմերից ընտրվել են 60-ը: Դրանք նկարահանված են տարբեր երկրներում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Կորեայում, Մեքսիկայում, Կոսովոյում, Ավստրալիայում:
«Փառատոնի նպատակն է հարթակ տրամադրել կին ռեժիսորներին, աջակցել, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի լինի: Աշխարհը տեսնել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց աչքերով: Կին ռեժիսորներն առավել հաճախ են խնդիրներ ունենում, քան տղամարդիկ, սա մի առիթ է այդ ճանապարհը հարթելու համար»,-միջոցառման նպատակը ներկայացրեց տնօրենը:
Կին ռեժիսորների ֆիլմերի թեմաներն էլ տարբեր են՝ ներկայացված են նաև կանանց խնդիրները:
«Թեմաները բազմազան են, կանայք խոսում են պատերազմի մասին: Նրանք ազատ են թեմաների ընտրության հարցում, կարևորը ֆիլմի որակն է, գեղարվեստական արժեքը»,-ասաց նա:
Նա նկատել է, որ Հայաստանում ռեժիսուրայի ֆակուլտետներում բարձրագույն կրթություն ստացողների մեծ մասն աղջիկներ են, սակայն նրանցից քչերն են հետո դառնում ռեժիսորներ:
Փառատոնի ժյուրիի անդամ Տատյանա Դանիելյանցը նշեց, որ փառատոնը լեզվի փնտրտուք է՝ մի կողմից փարձարարական աշխատանք, մյուս կողմից՝ նոր թեմաներ:
«Այն աշխատանքները, որոնցում նոր լեզուն հանդիպում է նոր թեմաների հետ, լինում են ֆավորիտները: Կարծում եմ, որ այս փառատոնում էլ շատ կլինեն նման ֆիլմեր»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Կին» փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ
- «Կին» միջազգային կինոփառատոնի ընթացքում ներկայացվելու է 60 ֆիլմ
- «Կին» փառատոն. Հետահայաց ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Արշալույս Մարտիկանյանին
- «Կին» փառատոնը Հայաստանում է բերում ութ տասնյակից ավելի կին ռեժիսորների ֆիլմեր
- «ԿԻՆ» փառատոն. 52 ֆիլմ՝ 16 երկրից
- Կինն ու կինոն` երևանյան «Կին» միջազգային փառատոնում
- ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում