ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ «Սուպեր Քարտ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ»՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ: Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):
Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել և պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: Սուպեր Քարտը ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ գումար, որը ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
«Սուպեր Քարտով» գումարի կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների միջոցով անվճար է:
«Սուպեր Քարտի» հիմնական պայմանները հետևյալն են.
• վարկային գծի առավելագույն ժամկետ՝ մինչև 2 տարի;
• վարկային գծի առավելագույն գումար՝ հաճախորդի եկամտի մինչև վեցապատիկ չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման առավելություններն են.
• վարկային գծի ստացման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ' անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);
•վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից առավել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր;
• դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն:
«Սուպեր Քարտ» պրոդուկտի պայմաններին և սակագներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում