ԱԺ քառօրյային պարտադիր քննարկման են երկու նախագիծ
Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա երկու նախագիծ՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը և կառավարության կողմից անհետաձգելի համարված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Այս մասին այսօր հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ այս հարցերն ընդգրկվում են օրակարգում առանց քվեարկության։
Երկրորդ բաժնում հարցերը 15-ն են, որոնց մասին գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում երկրորդ ընթերցմամբ ընդգրկվել են նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին