Մարգարիտ Եսայանը տղաներին խնդրում է դադարեցնել հացադուլը
«Հաշվի առնելով նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ նախագծում մի շարք նորամուծություններ են մտցվել»,- այս մասին այսօր խորհրդարանում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց Հիմնական զեկուցող Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունները նպատակ ունեն լուծել տարիների ընթացքում կուտակված տարբեր խնդիրներ՝ պաշտպանության համակարգում, գիտակրթական ոլորտում, պահեստազորի հարցերում, զինվորական պատրաստության, սոցիալական արդարության և ծառայության նկատմամբ հավասարության սկզբունքների վերաարժևորման հետ կապված։
«Պարտադիր զինվորական ծառայության հիմքերի ցանկից հանվել են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր ծառայությունից ազատվելու իրավունքը: Միաժամանակ, մինչև օրենքի ուժի մեջ մտելը, ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն տարկետում ստացած անձանց համար իրավունքը պահպանվում է մինչև 2020 թվականը: Հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը. փոխվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով»,- մանրամասնեց փոխնախարարը։
Մտքերի փոխանակության ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց. «Ես չէի մոտենա այս ամբիոնին, եթե չլսեի, որ այսօր առավոտյան մի խումբ երիտասարդներ հացադուլ են սկսել։ Խնդրում եմ տղաներին, որ դադարեցնեն հացադուլը և տրամաբանական դաշտ վերադառնան։ Հարգելով ցանկացած հակակարծիք՝ խնդրում եմ, որ վերջ տան իրենց հացադուլին և վերադառնան իրենց ուսումնառությանը։ Եթե ասելիք կար, ապա այն պիտի ասվեր քննարկումների շրջանում, այն ժամանակ, երբ օրենքը շատ խմոր վիճակում էր և կարելի էր դրանք հաշվի առնել»։
Պատգամավորը նշեց, որ ուսանողներին ընդունել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և վարչապետը, լսել նրանց ու հարգալից վերաբերմունք ցուցաբերել։
«Այսօր չենք կարող մեզ համապատասխան կենդանու տեղը դնել ու հաշվի չառնել, որ ուսանողները բողոք են սկսել, խնդրում եմ, որ դադարեցնեն հացադուլը, որովհետև երբ այսօր այն ընդունվի ու դառնա օրենք, այն չի խանգարելու գիտության զարգացմանը։ Եթե հետ ենք նայում, շատ տղաներ դարձել են գիտնականներ, եթե պիտի դառնային, և հազարավորները չեն դառել, որովհետև պարզապես չէին կարող դառնալ։ Համոզված եմ, որ օրենքի նախագիծը ՀՀ-ում գիտության զարգացմանը չի հակասում», - հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել
- Դավիթ Պետրոսյան. Դասադուլի ընթացքում կրթության հետ կապված շատ խնդիրներ ի հայտ եկան
- Արտակ Զաքարյան. Առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ
- «Մեկ բան ֆիքսենք՝ հանդիպումից հետո մեզ մոտ տրամադրության անկում է եղել». դասադուլ անող ուսանողներ
- Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան