Առաջարկվում է սահմանամերձ բնակավայրերում երկարաձգել սոցիալական աջակցության ծրագրերը
«Առաջարկում ենք ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ և հրետակոծված 25 համայնքում ընդգրկված 37 բնակավայրերի աջակցության ծրագիրը»,- այս մասին խորհրդարանում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նա մանրամասնեց, որ նախատեսվում են սոցիալական օժանդակությամբ նախատեսվում է հաշվարկային տարում գումարային մինչև 360 խմ ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի, բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
Հիմնական զեկուցողին հարց ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Երեք տարի է այս օրենքը գործում է, դուք կարող եք ասել այս ընթացքում նշված օրենքի շահառու բնակավայրերում բնակչության թիվը ավելացե՞լ է, թե՞ պակասել»։
Փոխնախարարը պատասխանեց, որ իրենց հաշվարկները ցույց են տալիս` բաժանորդների թվով փոփոխություններ չկան, կամ եթե կան` էական չեն: «Իհարկե, բաժանորդները միշտ չէ, որ համընկնում են բնակչության թվի հետ, բայց ծավալների առումով էական շեղումներ չկան: Գումարը ծախսում ենք այնքան, որքան սահմանվել է, բայց տենդենցը կայուն է, տրամադրված գումարը 98 տոկոսի չափ ծախսվում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան