Համայնքներում ամենավստահելի քաղաքական ուժը շարունակում է մնակ ՀՀԿ-ն. Շարմազանով
«Հանրապետականը կարևորում է ՏԻՄ-երի դերն ու նշանակությունը: Այդ պատճառով էլ ակտիվ մասնակցեց նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
52 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Նրա խոսքով՝ այս վստահությունը պարտավորեցնող է և գալիս է վերահաստատելու, որ համայնքներում ամենավստահելի քաղաքական ուժը անկասկած շարունակում է մնակ Հանրապետական կուսակցությունը:
«Հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը: Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. «Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում»:
Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջազգային հանրության համար: Բանակցություներում առաջընթաց ապահովելու համար նախ և առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և ժնևի պայմանավորվածություները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր անկախությունը միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների անկախացումը: Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը: Հետևություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի», -իր ելույթում ասաց Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին