Ազատ ոճի չորս ըմբիշ կմասնակցի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Հայաստանը կներկայացնի չորս ազատոճային:
ՀԱՕԿ-տ հաղորդմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմի կազմում ընդգրկել է Գեւորգ Թադեւոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին և Հրայր Ալիխանյանին (74 կգ):
«Մեծահասակների հավաքականում հանդես գալուց առաջ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը հիանալի մրցահարթակ է երիտասարդ մարզիկների համար: Տղաները լավ մարզավիճակում են: Հույս ունեմ հաջող հանդես կգան»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:
Թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան