Բիլ Գեյթսը 100 մլն դոլար կվճարի հիվանդությունների հետազոտման համար
Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը` Բիլ Գեյթսը, 100 մլն դոլար կվճարի, Ալցհեյմեր և գլխուղեղի այլ հիվանդությունների դեմ պայքարի համար: Rbc-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է Reuters-ին տված հարցազրույցում:
Միլիարդերը 50 մլն դոլար կուղղի Dementia Discovery Fund հիմնադրամին, որը հիմնված է Լոնդոնում:
Հիմնադրամի օգնությամբ բրիտանական կառավարությունը համագործակցում է ընկերությունների հետ, որոնք փնտրում են ուղեղի հիվանդությունների բուժման ուղիներ: Եվս 50 մլն դոլար Գեյթսը կնվիրաբերի ստարտափերին, ովքեր զբաղվում են Ալցհեյմեր հիվանդության հետազոտությամբ:
Նշենք, որ Forbes- ի տվյալներով, 2017 թվականին Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 90 միլիարդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Բիլ Գեյթսը ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի
- Բիլ Գեյթսը բարեգործության պատճառով կարող է կորցնել աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը
- Ցուկերբերգը մտել է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակ. Forbes