Հայ և վրացի սուսերամարտիկները մրցում են Հայաստանի բաց առաջնությունում
Այսօր մեկնարկել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի բաց առաջնությունը: Մասնակցում են շուրջ 90 մարզիկներ Երևանից, Հայաստանի մարզերից և Վրաստանից: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ սուսերամարտիկները մրցում են երկու զենքաձեւում՝ խոցասուսեր և ճկասուսեր:
«Այս առաջնությունը լավ հնարավորություն է մեր մարզիկների համար՝ պատրաստվելու հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը: