Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները նստացույց են անում
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները Երևանի պետական համալսարանի մոտ նստացույց են անում:
Այս քայլին ուսանողները դիմել են՝ ի պաշտպանություն հացադուլ հայտարարած իրենց ընկերների, քանի որ մտավախություն ունեն, որ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում ապաստանած իրենց ընկերներին կփորձեն հանել այդ լսարանից: Նստացույցի մասնակիցները կոչ արեցին քաղաքացիներին՝ նաև աշխատանքից հետո միանալ իրենց, միասին սատարելու հացադուլ անող ուսանողներին:
Հիշեցնենք, որ ուսանողները պատրաստվում են բողոքի ակցիան շարունակել վաղն առավոտյան՝ ԱԺ-ի առջև: Վաղը խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, քվեարկության կդրվի Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագիծը, որն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան