Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով պայմանագրեր են կնքվել
Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոյեմբերի 13-ի դրությամբ համապատասխան պայմանագրեր է կնքել 4 կազմակերպության հետ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Կինդ-արտ» (Հասցե՝ Էրեբունի հիվանդանոց 6-րդ հարկ, Հեռ.՝ 091 40-42-61) և «Նոր որակ» (Հասցե՝ Խ. Դաշտենցի 2/1, Հեռ.՝ 099 11-60-99) ՍՊԸ-ներ:
Հաշմանդամի սայլակ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Նոր որակ» (Հասցե՝ Խ. Դաշտենցի 2/1, Հեռ.՝ 099 11-60-99) ՍՊԸ-ներ և «Կամար» (Ծարավ Աղբյուրի 55ա, հեռ.՝ 091 43 24 82) ՓԲԸ:
Կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյան հղմամբ:
Նախարարությունից հիշեցնում են, որ նշված կազմակերպություններից հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու (այսուհետ` դիմող) պետք է ունենա պետական հավաստագիր:
Պետական հավաստագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով անհրաժեշտ է դիմել նախարարություն կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության մարմին (բաժին) կամ «Հանգրվան» ՊՈԱԿ` ներկայացնելով ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
Հարակից հրապարակումներ`
- Հաշմանդամական սարքերի կարիք ունեցողները տևական ժամանակ է՝ չեն ստացել իրենց հասանելիք պարագաները. «Ժողովուրդ»
- Նախարար. Հնարավոր է պրոթեզաօրթոպեդիկ պարագանների ձեռքբերման դեպքում էլ հավաստագրեր տրամադրվեն
- Երաշխավորվել են հավաստագրման համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
- Հաշմանդամի սայլակը և լսողական սարքը՝ հավաստագրերով
- Հաշմանդամության սայլակներն ու լսողական սարքերը կտրամադրվեն հավաստագրերի հիման վրա
- Որպեսզի պետության կողմից տրամադրված սայլակն անպետք չդառնա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում