«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ՝ 6:
Մինչ քվերակությունը վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց. «128 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին: Հիշեցնեմ, որ չորս ուսանող այս պահին հացադուլի մեջ են։ Ելնելով արդեն իսկ նշված մի շարք փաստարկներից, «Ելքը» դեմ է քվերակելու և կոչ ենք անում բոլորին դեմ քվերակել, ինչը հնարավորություն կտա մեզ կարճ ժամանակում լրամշակել օրենքը և նորը ներկայացնել»։
Խորհրդարանն ընդունեց նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 85/6 քվեարկությամբ: Դեմ էր քվեարկել միայն «Ելքը»:
Հարակից հրապարակումներ`
- Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները նստացույց են անում
- Իշխանությունը կհասկանա՝ տարկետման հարցը չլուծել չի կարելի. Վարդան Բոստանջյան
- Արտակ Զաքարյան. Առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան