Քաղաքական 10:02 15/11/2017 Աշխարհում

Իսրայելը հետաքննություն է սկսել ԼՂ սահմանները ռմբակոծելու մեջ կասկածվող ԱԹՍ արտադրողի նկատմամբ

Իսրայելի ոստիկանությունը նախօրեին հայտարարել է, որ քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերության նկատմամբ, որը մեղադրվում է Ադրբեջանի պահանջով իր դրոններն այս տարվա սկզբին հայկական զինված ուժերի վրա փորձարկելու մեջ:

The Times of Israel-ը հաղորդել է, ոստիկանությունը հաստատել է, որ Իսրայելի «Aeronautics Defense System Ltd.»-ն է քրեական հետաքննության թիրախը: Իսրայելի դատարանը երկուշաբթի օրը «լռության կարգադրություն է» (gag order)  ընդունել, որը սահմանափակում է գործի վերաբերյալ տեղեկատվության հոսքը, որոնց մեջ ընդգրկվել է նաև այն, որ չի բացահայտվելու, թե ով է «ուշագրավ գնորդը»:

Aeronautics-ն էլ իր հերթին տարածած հայտարարության մեջ նշել է, որ լիովին համագործակցելու է փորձաքննության հետ ու անելու է իր կարողություններից ամեն ինչ, որպեսզի հետաքննությունն իրականացվի հնարավորինս հստակ:

Դատարանի որոշումը ցույց է  տալիս, որ ընկերությունը հետաքննության տակ է գտնվում սեպտեմբերի 4-ից՝ շաբաթներ անց, երբ մեղադրանքներ հնչեցին, որ ընկերությունն իր անօդաչուները փորձարկել է Հայաստանի դեմ:

Aeronautics-ը նաև նշել է, որ պատրաստվում էր առաջիկա 2 տարիներին «ուշագրավ գնորդի» հետ իրականացնել 20մլն դոլարի գործարք: Ընկերությունը հայտնել է, որ պաշտպանության նախարարության որոշումն ազդել է իրենց անօդաչու սարքերի վաճառքին վրա միայն «ուշագրավ գնորդի» հետ կապված, այլ ոչ բոլոր օտարերկրյա գնորդների:

Որպես կանոն, Իսրայելը չի հայտնում իր գնորդների անունները, սակայն, ինչպես գրում է  The Times of Israel-ը, հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ այդ երկիրն Ադրբեջանն է:

Վաճառքի դադարեցման որոշումը կայացվել է 2 շաբաթ անց, երբ նախարարություն բողոք է ներկայացվել, որ ընկերությունը, ազերիների պահանջով, Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքը բաց է թողել Հայաստանի զինված ուժերի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում: Հայկական բանակի գնդապետ Արմեն Գյոզալյանը ասել էր, որ հուլիսի 7-ի հարձակումից 2 զինվոր թեթև վնասվածքներ էին ստացել:

Հաղորդվում է, որ բողոքի պատճենն առաջինը արտահոսք էր արվել Maariv ամսագրին: Ըստ տեղեկությունների, ընկերությունը թիմ է ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ ցուցադրելու ԱԹՍ-ները, որը կարող է կրել 1-2կգ պայթուցիկ և ուղարկվել է «թշնամու» թիրախ՝ «ինքնասպանի» առաքելությամբ:

Համաձայն բողոքի, Ադրբեջանի զինված ուժերին Orbiter 1K-ի ցուցադրման ժամանակ ընկերությանը խնդրել են հայկական զինված ուժերի դիրքերի նկատմամբ իրականացնել  փորձարկումը: Նման փորձարկումն Իսրայելի օրենքի համաձայն արգելվում է. իրական թիրախի նկատմամբ փորձարկման համար պահանջվում է բացառիկ տրվող թույլտվություն: Այս դեպքում Aeronautics-ը դժվար թե ստանար այդ թույլտվությունը, քանի որ Իսրայելը Հայաստանին չի դիտում որպես թշնամի պետություն:

Maariv-ը հայտնել էր, որ Orbiter 1K կառավարող 2 իսրայելցի զինվորները հրաժարվել էին հարձակում իրականացնել՝ չնայած իրենց ղեկավարների սպառնալիքներին:

Այնուհետ Բաքվում գտնվող Aeronautics Defense Systems-ի երկու բարձրաստիճան անդամներ փորձել էին իրականացնել Ադրբեջանի խնդրանքը, սակայն անհրաժեշտ փորձի բացակայության պատճառով չեն կարողացել ուղիղ հարվածել թիրախներին:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարցը հետաքննվում է, բացառել հետագայում այն քննարկելը:

Հաղորդվում է, որ 2016թ.-ին իսրայելական Harop մոդելի անօդաչու սարքով Ադրբեջանը հարձակում էր իրականացրել ավտոբուսի վրա՝ սպանելով 7 հայ:

Ինչպես գրում է The Times of Israel-ը, Իսրայելը հայտնվել էր արտաքին քննադատության թիրախում՝ Ադրբեջանի հետ համագործակցելու համար՝ այնտեղ մարդու իրավունքների խախտումների պատճառով: Նշվում է, որ Ադրբեջանը մահմեդական այն քիչ երկրներից մեկն է, որի հետ Իսրայելը բաց դրական հարաբերություններ ունի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}