«Թույլ տվեք մտածածս իմ մեջ մնա». Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։
«Նոյեմբերի 2-ին լրագրողը ձեզ հարց էր ուղղել՝ «արդյոք դուք համակարծիք ե՞ք հանրապետականների այն պնդումներին, որ որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավոր Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»։ Դուք տվել եք հետևայալ պատասխանը. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի վարկանիշներին և հայտանիշներին, որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»։ Հիմա սրանից եենթահարցեր է ծագում, եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպես էիք դուք ակնարկում, որ պատրաստ եք Գերրագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում փոխարինել նրան։ Արդյո՞ք սա ձեր կողմից դավադրություն է։ Եվ սա չի՞ հիշեցնում ձեզ մի հայտնի պատմություն, որ հարևան երկրի հայտնի ղեկավարը ցույց տալով Լեոնիդ Իլիչ Բրեժնևին, ասում էր. «Կտո սկազալ, շտո Իլիչ ումեռ, վոտ օն ստոյիտ պերեդ վամի»»,- այսպես ձևակերպեց իր հարցը պատգամավորը։
Սրան ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Հիմա հարցը ձևակերպեք, որ իմանամ ի՞նչ հարցի պատասխանեմ, պարոն Փաշինյան։ Ինչ-որ ասել եմ ընթերցեցիք, ասածիս նույն կարծիքին եմ։ Բրեժնևի վերաբերյալ չգիտեմ ինչ պատասխանեմ»։
Փաշինյան արձագանքեց. «Ես այդպես էլ գիտեի, որ հատկապես Բրեժնևի վերաբերյալ չեք իմանա, թե ինչ պատասխանեք։ ՀՀԿ նիստում, օրինակ, Շարմազանովը, առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը որպես վարչապետ, արդյոք ինքը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ կբավարարվի փոխվարչապետի պաշտոնով կամ էլ կվերադառնա Մոսկվա»։
Այնուհետև վարչապետը շարունակեց. «Ես իմ թեկնածությունը կառաջարկեմ, թե ոչ, թույլ տվեք մտածածս իմ մեջ մնա։ Ուզում եմ հավաստիացնել, որ յուրքանչուրն իր կարծիքը հայտնում է։ Հաստատնում են նաև այն, որ մենք բոլորս գնահատում ենք իր փորձը և դերակատարումն այս ամեն ինչի մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան