Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի լարվածությունը հասել է գագաթնակետին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյան-բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան «լիչնի նիպրիյազնը» հասել է գագաթնակետին։
«Նրանք ոչ միայն միմյանց բարև չեն տալիս, այլև հարց լինելու դեպքում վարչապետը դիմում-շփվում է Արծվիկի տեղակալների հետ, ինչից Արծվիկը ցնցումների մեջ է ընկնում։ Վերջինս երկու անգամ կուսակցությունում է հարց է բարձրացրել՝ դիմում գրել՝ դուրս գալ, կուսակցությունում ասել են՝ ոչ մենք նախագահի հետ ենք աշխատում։ Դաշնակցականները ուշի ուշով ու անհամբեր սպասում են 18 թվին, երբ «նախագահը» կդառնա վարչապետ։ Ինչ վերաբերում է «նախագահին», նա լուռ հանդարտ հետևում է ՀՅԴ-Կարեն Կարապետյան «տանդեմում» տեղի ունեցող զարգացումներին։ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ամենաաշխատող սկզբունքներից է մեզանում»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները