Տնտեսական ճյուղերի մեջ ամենամեծ աճ կապահովի արդյունաբերությունը. Գագիկ Մինասյան
«Նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում կլինի՝ 3.6 տոկոսի դիմաց 2.7 տոկոս, ինչի արդյունքում՝ 2018 թվականի պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող ազդեցություն»,- այսօր խորհրդարանում 2018 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հարակից զեկուցող Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ սա կարևոր նախապայման է պետական պարտքի կայունացման և աստիճանական կրճատման համար. «Շատ կարևոր ենք համարում պարտքի կառուցվածքի բարելավումը, մասնավորապես՝ արտաքին պարտքը ներքին պարտքով փոխարինելու միջոցով»։
ԿԲ նախագահը նշեց նաև, որ 2018 թվականին տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես արտաքին զարգացումներով, մասնավորապես՝ ՌԴ տնտեսական աճի ու պղնձի համաշխարհային գների բարձր մակարդակների պահպանմամբ, այնպես էլ ներքին՝ ՀՀ-ում 2017 թվականին իրականացված մի շարք բարեփոխումենրի արդյունքում։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ 2018 թվականի կանխատեսումներով՝ տնտեսական ճյուղերի մեջ ամենամեծ աճ կապահովի արդյունաբերությունը, որտեղ աճը կկազմի 6,5 տոկոս, ինչն էլ ՀՆԱ-ին կնպաստի 1,1 տոկոսով։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց զեկուցողին, թե ինչպիսի՞ քաղաքականություն է իրականացվում, որ բիզնեսի համար վարկերը լինեն մատչելի։
«Այդ տարբերության մեջ հիմնական բաղադրիչը ոչ թե բանկերի շահույթն է, այլ հիմնականը այն ռիսկերը, որոնք առկա են ֆինանսական ճգնաժամից հետո: Իսկապես, պայքարը բանկային համակարգում բավական բարձր է: Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընթացել է միջազգային տրենդին համահունչ և հասել է այն մակարդակին, որից ավելի նվազեցումը չի բերի որևէ արդյունքի՝ տոկոսադրույքների նվազեցման առումով»:
Հարակից հրապարակումներ`
- «Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ». Զոհրաբյանը՝ ֆինանսների նախարարին
- «Թոշակը, աշխատավարձը չի ավելանում, բայց պետաշխատողների պարգևավճարներն ավելանում են». Փաշինյանը՝ Արամյանին
- Մենք ունենալու ենք եկամուտների աճ՝ ի հաշիվ հարկային հավաքագրումների. Արամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին