Էդուարդ Շարմազանովը պատրաստ է ընդունել ԱԺ դիմաց բողոքի ցույց անող երիտասարդներին
Էդուարդ Շարմազանովը, որպես ԱԺ փոխնախագահ, պատրաստ է այսօր՝ ժամը 14:00-ին, ԱԺ դիմաց ցույց անող ուսանողների 4-5 հոգանոց խմբի ընդունել և նրանց հետ քննարկել տարկետման իրավունքի չեղարկման վիճահարույց օրինագիծը: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:
«Առաջարկում եմ ժամը 14:00-ին ուսանողների 4-5 հոգանոց աշխատանքային խմբին իմ աշխատասենյակ գալ: ԶԼՄ-ները չեն կարող քննարկմանը մասնակցել, քննարկումից հետո արդյունքները կներկայացնենք լրատվամիջոցներին»,- ասաց պաշտոնյան:
Շարմազանովը կրկին հիշեցրեց, որ տարկետման իրավունքը չի վերացել, այլ ընդամենը կառավարության որոշումներով պետք է հստակեցվի՝ ում է այդ իրավունքը տրվելու:
«Ուսանողները պետք է իմանան, որ իրենց առաջարկն անարձագանք չի մնում: Ես, որպես ԱԺ նախագահի տեղակալ, պատրաստ եմ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի և Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ միասին, նստել և նրանց հետ հարցը քննարկել»,- ասաց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Հացադուլ հայտարարածները միանում են Բաղրամյանում բողոքողներին
- Օսիպյանը՝ ուսանողներին. Ձեր արարքը տանում է բախման ոստիկանների հետ
- «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
- Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին
- Վարչապետի և ուսանողների հանդիպումը տեղի չունեցավ
- Բողոքող ուսանողների խումբը Լևոն Մկրտչյանի մոտ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին