Սահմանամերձ համայնքների ձեռնարկություններին բարձր տոկոսով են վարկեր տալիս. Փաշինյան
Խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
«Մենք պետք է նայենք, թե սահմանամերձ բնակավայրերում որքանով է արդյունավետ մեր տարվող քաղաքականությունը, քանի որ սահմանամերձ բնակավայրերը շարունակվում են դատարկվել, և ընդ որում արտագաղթը երկու ուղղությամբ է, մեկը՝ հանրապետության դեպի ավելի խոշոր բնակավայրեր, մյուսը՝ արդեն սովորական դարձած հանրապետությունից դուրս»,- նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ կան արտադրական ձեռնարկություններ, որոնք անմիջապես սահմանի վրա են, և պարզվում է, երբ որ գնում են այդ ձեռնարկությունների ներկայացուցիչները բանկերից վարկ վերցնելու, նրանց ոչ միայն ավելի ցածր տոկոսով չեն վարկ տրամադրում, այլև ընդհակառակը, տոկոսը բարձրացնում են՝ պատճառաբանելով, որ իրենք ռիսկային գոտում են, ցանկացած արկից ձեր ձեռնարկությունը կարող է փլուզվել, ավիրվել, և այդ ձեռնարկությունները սովորականից առնվազն մի քանի տոկոսով ավելի վարկ են վերցնում։
«Սա մի թեմա է, որը պետք է հրատապ կերպով քննարկվի, կառավարությունը առնվազն այդ վարկերի տոկոսադրույքների ռիսկային մասը պետք է սուբսիդավորի»,- ասաց պատգամավորը։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ հետագա տարիներին հնարավորության սահմաններում, բյուջեի առավել մեծ հնարավորություններ ստեղծելով, պետք է ավելացնեն սահմանամերձ համայնքներին տրվող աջակցությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին