Հացադուլ հայտարարածները միանում են Բաղրամյանում բողոքողներին
«Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նշենք, որ նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը կոչ արեց հացադուլ հայտարարած ընկերներին դադարեցնել հացադուլը և միանալ բողոքի ակցիային:
«Առաջիկա անելիքների մասին պետք է թիմային որոշում լինի: Նրանց հետ պետք է քննարկենք անելիքները: Կարծում եմ, այս պահին հացադուլը պակաս կարևոր է, քան հասկանալը, թե մարդկանց անվտանգության հարցը ոնց պետք է լուծենք: Հիմա Դավիթին, Յուրային, Գեղամին ու Հարություն կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հացադուլը: Մենք բոլորս գնահատում ենք այդ քայլը, որ արել են: Հիմա նրանք մեզ այստեղ են պետք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Դավիթն ու չորս ընկերները հացադուլ էին հայտարարել երեկվանից: Նրանցից մեկի առողջական վիճակը վատացել էր:
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանը՝ ուսանողներին. Ձեր արարքը տանում է բախման ոստիկանների հետ
- «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
- Հացադուլ հայտարարած ուսանողի ինքնազգացողությունը թերսնման պատճառով վատացել էր. ՀԺ
- Դասադուլը լուրջ մտահոգել է իշխանություններին. «Ժողովուրդ»
- Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները նստացույց են անում
- «Այսպիսի՞ ուժեր են ընկրկել». Արամ Սարգսյանն ուսանողներին կոչ արեց լուծումներ թելադրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին